понедельник, 16 февраля 2015 г.

Տերյանական տրամադրություն



Առհասարակ  Տերյանի  բանաստեղծությունները  տարբերվում են: Նա ամեն ինչ  շատ պարզ, գեղեցիկ  ու չափազանցված  է ներկայացնում: 
Երբ-որ  կարդում ես  Տերյան, նա  ամբողջությամբ  վերցնում է  քեզ   իրականությունից  անջատում ու ստիպում  մտածել  էնպիսի բաների մասին, ինչի  մասին  առօրյայում   չես մտածի, քեզ  մտածելու  տեղիք է  տալիս, ինչ-որ  բաներ  որոնելու,  փորձելու, հասկանալու: 
Տերյանը  ստիպում է  հասարակն  ու  գեղեցիկը  ընկալել որպես   արտասովոր  ու   անհասանելի բան:  Օրինակ՝ նա իր տեսած  գեղեցկությունը  չափազանցված է  ներկայացնում,  մի տեսակ  աստվածացնում է  իրականությունը  և սովորեցնում  գնահատել ունեցածդ:
Սիրում եմ Տերյան,  բայց  ոչ  միշտ   կարող եմ  Տերյան  ընթերցել: Նկատի ունեմ  տրամադրության  հետ է  կապված  Տերյան կարդալը: Չեմ կարողանա  Տերյան  կարդալ, եթե  բարձր  տրամադրություն  ունեմ, եթե  հագեցած  օր եմ  ունենում,  եթե ընկերներով ենք  ընթերցում,  ուղղակի անհնար է:  Տերյանը մի տեսակ  մենակություն  է սիրում,  մենակություն,  տխուր կամ  սովորական  տրամադրություն և ազատ  ժամանակ:

ՈՒ  հետաքրքիր է նրանով, որ կարդալով  Տերյան սկսում ես  նրա  զգացմունքները  համեմատել  քո  զգացմունքների հետ, ու  շատ-շատ նմանություններ  ես գտնում:  Տերյանով էլ ես  սկսում  ինքդ  քեզ  բացահայտել,  որովհետև  դու  չես  կարդում  Տերյանը որպես  դաս,  կամ անգիր  սովորելու  համար, այլ  Տերյանը  կարդում ու զգում ես   հոգով զուտ  ներքին  բավարարվածության համար:

Комментариев нет:

Отправить комментарий