Անօրգանական միացություն՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։
Բույսերը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։ Աղբյուրների, գետերի և լճերի քաղցրահամ ջրերի պաշարը կազմում է ջրոլորտի սոսկ 1/10000 մասը։Ջուրը դա մեր երկրագնդի միակ չսպառվող ռեսուրսն է, որը շատ անհամաչափ է տեղաբաշխված Երկիր մոլորակի վրա: Ջուրը որպես ռեսուրս համարվում է վերականգնվող, բայց այն վերականգնվում է երկար ժամանակվա ընթացքում: Ջուրը չի կարող քանակապես վերանալ,քանի որ ջրի ծավալները Երկիր մոլորակի վրա միշտ անփոփոխ են, այլ խոսք կարող է գնալ արդեն ջրի որակապես վերանալու և աղտոտվելու մասին, որն էլ այսօր դարձել է համամարդկային հիմնախնդիր: Այդ ջրերը հիմնականում օգտագործվում են խմելու,հողերը ոռոգելու,հիդրոէլեկտրակայաններ կառուցելու դրանց վրա և վերջիվերջո գործարանների թողած թափոնների մասնաորապես ծանր մետաղների տեղափոման համար:
Մենք խմում ենք քաղցրահամ ջուր, Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի 2,5%-ը, սակայն դրա մի մասն է պիտանի խմելու համար:Մարդու օրգանիզմում ջուրը կազմում է մոտ 60-65%-ը:Մարդը օրեկան ունի 2.3 լիտր ջրի պահանջ: Կորցնելով մարմնից 2% ջուր նրա մոտ սկսում է ծարավ առաջանալ, 6-8% տոկոսի դեպքում նրա մոտ կիսաուշաթափություն է տեղի ունենում, 10%-ի դեմքում մարդու մոտ առաջանում են խնդիրներ թուքը կուլ տալու հետ, իսկ երբ մարդը կորցնում է մարմնից 12% ջուր, այս դեպքում մարդը մահանում է:
Մեր միջավայրի ջուրը աղտոտողները դրանք գործարանային հոսքաջրերն են, որոնք առանց բնության մասին մտածելու լցնում են լճերը գետերը: Արդյունաբերական հոսքաջրերը աղտոտված են լինում նավթով,ծանր մետաղներով և տաք հոսքաջրերով:Վտանգավոր է ջրի մակերեսին նավթային թաղանթի գոյացումը:Վտանգավոր են նաև ծանր մետաղները սնդիկը,կապարը,կադիումը,պղինձը,մկնդեղը:Ծանր մետաղներով լցված ջրի ձկները պիտանի չեն օգտագործման համար:
Ջուրը աղտոտող գլխավոր նյութրից մեկը նավթն է: Նավթը և նավթամթերքը ջրի մեջ բնական վիճակում բացակայում են : Այդ պատճառով էլ դրանց նույնիսկ չնչին քանակության հայտնվելն արդեն նշանակում է ջրի աղտոտում:
Ջրոլորտն աղտոտվում է արտադրական թափոններից կենցաղային աղբից: Հիմնականում արտադրական թափոնները պարունակում են ծանր մետաղներ, որոնք աղտոտում են ջուրը մետաղների մնացորդները:
Ջրոլորտն աղտոտվում է արտադրական թափոններից կենցաղային աղբից: Հիմնականում արտադրական թափոնները պարունակում են ծանր մետաղներ, որոնք աղտոտում են ջուրը մետաղների մնացորդները:
Կեղտոտ ջուր խմելով մարդը կարող է վարակվել տարբեր տեսակի հիվանդություններով:
Աֆրիկյան, Ասիական, Մերձավոր Արևելյան և Արաբական մի շարք եկրներում մարդիկ խմում են ոչ պիտանի ջուր և դա դառնում է մի շարք հիվանդությունների և համաճարակների պատճառ:Այս երկրներում ջուրը ընդհանրապես բացակայում է քանի որ չկան գետեր ու լճեր և շատերը իրենց 1լ նավթը փոխարինում են 1լ մաքուր ջրի հետ:Մի շարք այլ երկրներ որտեղ նույնպես առկա է խմելու ջրի հիմնախնդիրը օրինակ Ճապոնիան նավերով հեռավոր Անարկտիդա մայրցամաքից հսկայական սառույցներ՝այսպերգներ է բերում իր երկիր և օգտագործում է:
Ջրերի մաքրման քիմիական եղանակներից կիրառվում են մակարդումը, երբ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրում եղած խառնուրդները մակարդվում, նստում են հատակին, կլանումը` քիմիական որոշակի կլանիչներով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը: