Ըստ էլեկտրահաղորդականության բոլոր նյութերը բաժանվում են 2 խմբի՝
1. Առաջին կարգի հաղորդիչներ՝ մետաղներ,
2. Երկրորդ կարգի հաղորդիչներ՝ մնացած օրգանական նյութերը՝ հիմքեր, թթուներ, աղեր:
1. Առաջին կարգի հաղորդիչներ՝ մետաղներ,
2. Երկրորդ կարգի հաղորդիչներ՝ մնացած օրգանական նյութերը՝ հիմքեր, թթուներ, աղեր:
Բոլոր նյութերը բաժանում ենք երկու խմբի՝ էլեկտրոլիտներ և ոչ էլեկտրոլիտներ:
Էլեկտրոլիտներ
Այն նյութերը, որոնց ջրային լուծույթը կամ հալույթը հաղորդում է էլեկտրական հոսանք, կոչվում են էլեկտրոլիտներ:
Ոչ էլեկտրոլիտներ
Այն նյութերը, որոնց ջրային լուծույթը կամ հալույթը չի հաղորդում էլեկտրական հոսանք, կոչվում են ոչ էլեկտրոլիտներ:
Էլեկտրական հոսանքը, դա լիցքավորված մասնիկների ուղորդված շարժումն է:
Էլեկտրոլիտների լուծույթների հաղորդականության որոշումը
Փորձ 1. Մետաղներ-հաղորդում է.
Փորձ 2. Օդ-չի հաղորդում
Փորձ 3. Կերակրի աղ-չոր վիճակում-NaCl-չի հաղորդում
Փորձ 4. Գլյուկոզ չոր վիճակում-C6H12O6 -չի հաղորդում
Փորձ 5. Կերակրի աղի ջրային լուծույթ-NaCl-հաղորդում է.
Փորձ 6. Գլյուկոզի ջրային լուծույթ C6H12O6-չի հաղորդում.
Փորձ 7. Սախարոզի ջրային լուծույթ-C12H22O11-չի հաղորդում.
Փորձ 8. Աղաթթու-HCl-հաղորդում է.
Փորձ 9. Նատրիումի հիդրօքսիդ- NaOH-հաղորդում է.
Փորձ 10. Էթանոլ-C2H5OH-չի հաղորդում: