суббота, 15 ноября 2014 г.

Կոտորակներ

Կոտորակ  հասկացությունը.
Ամբողջ  թվերի  միջև  եղած  միջակայքերի  թվերը նշանակում են  կոտորակներով:  Օր.՝  1-ի  և 2-ի  միջակայքում  է  գտնվում  4/3  կոտորակը:  Կոտորակն իրենից  ներկայացնում է  ամբողջի  որևէ  մաս:  Օրինակ, եթե  խնձորը  բաժանենք  երկու  հավասար  մասերի, խնձորի  կեսը  կլինի  ամբողջի  1/2 –ը, իսկ  ամբողջ  խնձորը  1/2+1/2=1 : Այսինքն խնձորի  երկու  մասերն  իրար  գումարելով  ստացանք  ամբողջական  խնձորը, որը  հավասար է  մեկի:
Նույն  ձևով էլ, եթե  կարկանդակը  բաժանենք  7  մասի,  և  առանձնացնենք  3  մասը, կստացվի  3/7,   4 մասը՝  4/7  և այլն:
Կոտորակների  գումարումը, հանումը,  բազմապատկումը  և  բաժանումը.
   a/b+c/b=a+c/b  եթե  կոտորակների  հայտարարները  նույնն են, ուրեմն  հայտարարը  մնում է  նույնը համարիչները  գումարում ենք:

  a/c+b/a=a*d+b*c/c*d  եթե  հայտարարները  տարբեր են, ուրեմն  ընդհանուր  հայտարարն ենք  գտնում, այն  թիվը, որը  երկուսի  վրա էլ  բաժանվում  է, այնուհետև  առաջին  կոտորակի համարիչը  բազմապատկում ենք  երկրորդի  հայտարարով, գումարում  առաջին  կոտորակի  հայտարարի  և  երկրոդի համարիչի  արտադրյալը:

   a/c-b/a=a*d-b*c/c*dհանումը  կատարվում է  գումարման  նման, ուղղակի  այս  դեպքում  չենք գումարում, այլ  հանում ենք:

a/b*c/d=a*c/b*d   բազմապատկման  ժամանակ  համարիչները  իրարով ենք  բազմապատկում, հայտարարները  իրարով:

 a/b:c/d=a*d/b*c  բաժանման  ժամանակ  առաջին  կոտորակի  համարիչը  բազմապատկում ենք  երկրոդի  հայտարարով,  հայտարարն էլ, երկորդի  համարիչով:

Կոտորակների  համեմատումը
Եթե  կոտորակները  համեմատելուց  հայտարարները  նույնն են, մեծ է  այն  կոտորակը, որի  համարիչը  մեծ է:
  a/b և c/b  եթե  a>c  ապա  a/b>c/b   ,  եթե    a<c `  a/b<c/b



Եթե  տարբեր են  լինում  համեմատումը  կատարում ենք  հետևյալ  կերպ.

Համեմատենք   a/b և c/d կոտորակները
a*d  b*c
Եթե  a*d > b*c => a/b > c/d
a*d= b*c => a/b=c/d
a*d<b*c => a/b<c/d

Եթե  կոտորակի համարիչին  ու հայտարարին  գումարենք 1, ուրեմն  կոտորակը  կմեծանա:
a+1/b+1
a/b<a+1/b+1

a(b+1)<b(a+1)
ab+a<ba+b

     a/b  եթե  a<b  ուրեմն  կոտորակը կանոնավոր է



среда, 29 октября 2014 г.

Հին թրծվածքի մարդիկ կարծում են, թե մարդու հոգին կարող է գոյատևել առանց փողի:Բեռնարդ Շոու

Կարծում եմ  փող  ունենալը  կապ  չունի  մեծ  հոգի  ունենալու  հետ կամ մարդու  բնավորության հետ: Եթե  մարդը  շատ գումար  ունի, այդ  գումարը չի  հարստացնի  իր  հոգին, շատ  դեպքերում էլ  կայլայլի  եղածըԵվ  ընդհակառակն  կարծում եմ  շատ  փողը  մարդու  մոտ  լավ  հատկանիշներ էլ  կձևավորի, որովհետև  շատերը  դրա  պակասությունից գոռազանում են ու  չարանում են մյուսների  հանդեպ, և դառնում են  ավելի  ինքնամփոփ:

Ակուտագավա Րյունոսկե. Թավուտում

Խոսենք պատմվածքի ձևի մասին.ներկայացման հետաքրքիր ձև է ընտրել հեղինակը, ի՞նչ է հաղորդում նման ձևը պատմվածքին:
Հեղինակը  պատմվածքի համար  ընտրել է  յուրահատուկ  և  տարօրինակ  ձև:   Յուրահատուկ էր  նրանով, որ  մյուս  ստանդարտ  պատմվածքների  նման  չկար  երկար-բարակ  բնութագրությունդեպքերը  շատ  արագ էին  զարգանումու  պատմվածքը  ոչ թե  հենց  դեպքի  մասին էրայլ   դեպքից  հետո  կատարված վերլուծության մասին: Թե  ինչ էր  իրականում կատարվել  անտառումհեղինակը  այդպես էլ  չբացահայտեց, այլ  թողեց, որ  վերլուծությունների  հիման  վրա  ընթերցողը  բացահայտի  իրողությունը:


Պատմվածքը  հետաքրքիր էր  նրանով, որ  ո՛չ  սկզբում, ո՛չ  վերջում չկար  անգամ  փորքիկ  բնութագրություն  թե  ինչի մասին է, կամ ինչին է  վերաբերվում  պատմվածքը, և  նույնիսկ  վերնագիրը  կարդալով: