Նոր սահմանադրության
տարբերությունները: Ազգային ժողովի
հոդվածները ընթերցելիս առաջին
փոփոխությունը հենց հոդված 89-ի մեջ է, որը
նշում է Ազգային ժողովի
կազմը և ընտրության
կարգը: Հին Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն
Ազգային ժողովը կազմված է
հարյուր երեսունմեկ պատգամավորից:
Նոր Սահմանադրության 89-րդ հոդվածի
առաջին կետում նշված է, որ Ազգային ժողովը
կազմված է առնվազն հարյուր մեկ
պատգամավորից, այսինքն հստակ թիվ չի նշվում
պատգամավորների թվի հետ կապված ու շատ անորոշ
որոշում է, և այս հոդվածի
համաձայն արդյո՞ք կարող է
պատգամավորների թիվը լինել
301 կամ 501:
Նոր Սահմանադրության համաձայն
Ազգային ժողովում տեղեր են
հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: