Սյուզի Եղոյան

Սրտի հիշողությունը մերժում է վատ հուշերը և բազմապատկում լավերը: ^^^

Страници

  • Գլխավոր էջ
  • Մայրենի
  • Անգլերեն
  • Ֆրանսերեն
  • Մաթեմատիկա
  • Քաղաքագիտություն
  • Պատմություն
  • Էկոլոգիա
  • Տնտեսագիտություն
  • Ֆիզիկա
  • Հասարակագիտություն
  • Քիմիա
  • My~^^
  • Հետաքրքիր))

пятница, 29 апреля 2016 г.

Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում

Ապրիլի 27- ին Քոլեջի ուսանողների և Ավագ դպրոց-վարժարանի սովորողների հետ մասնակցեցինք «Համահայկական Ծիծեռնակաբերդի ծաղկահավաքին»:
IMG_2464
IMG_2467
IMG_2473

Հեղինակ Unknown Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: Ծաղկահավաք, նախագիծ, Քիմիա

вторник, 26 апреля 2016 г.

Սուտ

Բոլորս էլ սիրում ենք ստել: Մենք ստում ենք, որովհետև շատ հաճախ մեզնից հենց դա են պահանջում: Ստում ենք, երբ հասկանում ենք, որ մեր անկեղծությունը կարող է վնասել մեզ, վնասել դիմացինին կամ որևէ մեկին: Ստում ենք, երբ վախենում ենք հետևանքներից, վախենում ենք, որ մեզ չեն հասկանա, կամ կքննադատեն: Ստում ենք, որ չցավեցնենք դիմացինին: Ավելի հաճախ ստում ենք փորձելով խուսափել մեր պատասխանից ծնվող նոր հարցերից:
Ստում ենք հարկադրաբար, ստում ենք կամովի, ու կյանքի տարբեր իրավիճակներում հարց է առաջանում. ստել ու բավարարել դիմացինին, թե անկեղծ սրտով ցավեցնել ոչ ցանկալի ճշմարտությամբ: Ու ամեն դեպքում ես փորձում եմ չստել: Չստել, որովհետև իրական պատճառը հասկանալուց  հետո քեզ մեղադրելու են, ոչ թե արդարացնելու:
Երբեմն ստի հետևանքները  կարող են շատ ցավոտ ու անդառնալի լինել:
Չեմ ստում (համենային դեպս փորձում եմ), որովհետև չեմ ցանկանում շրջապատող աշխարհից անընդհատ ստեր ու հորինված պատմություններ լսել: Ստելով մենք կորցնում ենք մեր հարազատների, մեր ընկերների վստահությունը, որը երևի ամենակարևորն է ու ամենաթանկը: Մենք վստահում ենք այն մարդկանց ում մեջ բարություն, անկեղծություն ու հարազատ ինչ-որ բան ենք տեսնում, բայց ոչ երբեք հորինված պատկերներ ու հորինված իրականություն:
 Հաճախ ստում ենք դիմացինին խնայելու համար, ստում ենք, որ ճշմարտությունը ավելի վատ հետևանքներ չունենա: Ստում ենք, բայց մեր սուտը արդարացված է, կամ ուղղակի էդպես ենք արդարացնում մեր սուտը ինքներս մեզ համոզելով, որ ճիշտ ենք վարվել:
Մենք ստելով ենք մեզ պաշտպանում կյանքի տարբեր իրավիճակներում առաջացած կոնֆլիկտներից: Հորինում  ենք պատկերներ, հորինում ենք կյանքի նոր իրականություններ ու ապրում հենց դրանցով: Մենք առաջին հերթին ստում ենք ինքներս մեզ:
Ու ամեն դեպքում յուրաքանչյուր մարդ փորձում է ընտրել էնպիսի ընկեր, էնպիսի կողակից, ով կյանքի տարբեր իրավիճակներում անկախ հանգամանքներից ու պատճառներից չի ստի իրեն:
Հեղինակ Unknown Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: առաջադրանքներ, Հարուկի Մուրակամի, Մայրենի, նախագիծ, Սուտ

среда, 6 апреля 2016 г.

Ալկադիեններ

Ալկադիեններ են անվանվում  CnH2n-2  ընդհանուր  բանաձև ունեցող այն  չհագեցած  ածխաջրածինները, որոնք  մոլեկուլում  պարունակում են  երկու  կրկնակի կապ:
Իզոմերիան
Ալկադիենների  իզոմերիան  պայմանավորված է  և՛  ածխածնային  կմախքի  կառուցվածքով, և՛  կրկնակի  կապի դիրքով: Նրանց  փոխազդունակության  վրա  մեծ  ազդեցություն ունի  կրկնակի  կապերի  փոխադարձ  դիրքը,  և ըստ  այդ  հատկանիշի  տարբերվում են  երեք  տեսակի  դիեններ.
     ·         C=C=C -  Կուտակված՝ մոլեկուլում  կրկնակի     կապերը  անմիջականորեն  սահմանակցված են միմյանց:
     ·         C=C-C=C – Զուգորդված՝ կրկնակի  կապերն  առանձնացված  են  մեկ  C-C  կապով:
    ·         C=C-(CH2)n –C=C  n>1 –մեկուսացված՝  մոլեկուլում  կրկնակի  կապերն  առանձնացված են  մեկից  ավելի  sp3  հիբրիդային  վիճակում  գտնվող  ածխածնի  ատոմներով:

Կրկանկի  կապի  դիրքով  պայմանավորված՝  իզոմերիան  դիեններում  սկսվում է  ածխածնի  չորս  ատոմ  պարունակող  միացություններից՝ բութադիեն- 1,2 և բութադիեն 1,3:  Այս դեպքում  հնարավոր են միայն  կուտակված  և զուգորդված  տեսակները:  Սկսած  ածխածնի  5 ատոմ պարունակող  դիեններից,  հնարավոր է  կրկնակի  կապի  դիրքով  պայմանավորված  բոլոր  երեք  տեսակի  դիենների  առկայությունը:

Անվանակարգը

Ըստ  միջազգային  անվանակարգի՝  ալկադիենի  երկու  կրկնակի  կապը  պետք է  պարունակվի  գլխավոր  շղթայում:  Ածխածնի  ատոմները  համարակալվում են  այնպես, որ  կրկնակի  կապող  միացածները  ստանան  ամենափոքր  համարները:
Ալկադիենների  անուններն  ածանցվում են  համապատասխան  ալկանների, այսինքն  նույն  թվով  ածխածնի  ատոմներ  պարունակող  անուններից,  որոնց  վերջին  տառը  փոխարինվում է  -դիեն  վերջավորությամբ:
  • —  Բութեն C4H6
  • — Պենտեն C5H8
  • — Հեքսեն C6H10
  • — Հեպտեն C7H12
  •     Օկտեն C8H14
  • — Նոնեն C9H16
  •  
  • — Դեկեն C10H18


Կրկնակի  կապերի  տեղը  շղթայում  նշվում է  անվան  վերջում, իսկ տեղակալիչները  սկզբում:



Հեղինակ Unknown Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: Ալկադիեններ, առաջադրանքներ, նախագիծ, Քիմիա, Օրգանական քիմիա

воскресенье, 3 апреля 2016 г.

Կապ


Կովալենտ  կապ  C-C կապը  ոչ  բևեռային է:

Կովալենտ  կապ  առաջացնում են  ոչմետաղները:  Կովալենտ  կապը  լինում է  բևեռային  և ոչ բևեռային: Եթե  կապ են  առաջացնում  միևնույն  ոչմետաղները  կապը  կոչվում է  ոչ  բևեռային  կովալենտային կապ:
Բևեռային  կովալենտային  կապի  դեպքում  կապ են  առաջացնում  տարբեր  ոչմետաղները:

Սիգմա  կովալենտային  կապ

Սիգմա  կովալենտային  կապի  դեպքում  կապ  առաջացնող  ատոմների  միջուկները  միացնող  գիծը  անցնում է  փոխծածկի  տիրույթով, իսկ  п կապի  դեպքում՝  ուղղահայաց:  Այդ պատճառով п կապը  թույլ կապ է:
Հեղինակ Unknown Комментариев нет:
Отправить по электронной почтеНаписать об этом в блогеПоделиться в XОпубликовать в FacebookПоделиться в Pinterest
Ярлыки: Ածխաջրածիններ, առաջադրանքներ, Կապ, նախագիծ, Քիմիա, Օրգանական քիմիա
Следующие Предыдущие Главная страница
Подписаться на: Сообщения (Atom)

Թարգմանել

Որոնում

Թեգեր

նախագիծ Մայրենի առաջադրանքներ Քիմիա թարգմանություն Անգլերեն Հետաքրքիր)) Էկոլոգիա Մաթեմատիկա Français Հայոց պատմություն Ղազարոս Աղայան Օրգանական քիմիա Խոսքի մշակույթ գործնական աշխատանք Ես կարողանում եմ Ակսել Բակունց Հասարակագիտություն..... Հովհաննես Թումանյան Շառլ Բոլդեր Տնտեսագիտություն Ֆիզիկա Ֆունկցիա ամփոփում վերլուծություն 7 wonders of the world Lighthouse of Alexandria My...school National days Ալկադիեններ Ածխաջրածիններ Ակուտագավա Րյունոսկո Բեռնարդ Շոու Դասական շրջանի հունական փիլիսոփայություն Դինո Բուցատի Եղիշե Չարենց Էլեկտրոլիզ Էկոհամակարգեր Իսպաներեն Իրական թվեր Իրավունք Խորացված Ծաղկահավաք Կապ Կենսոլորտի պահպանումը Հարուկի Մուրակամի Հեռավար առաջադրանքներ Հողօգտագործում Հոմոլոգներ Մարդու ձայնը Միատոմ սպիրտներ Շտեմարան Պոլիմերներ Ջրոլորտ Սուտ Վահան Տերյան Փիլիսոփայություն Քաղաքագիտություն Օմար Խայամ Ֆոսֆոր էլեկտրականության որոշում կետադրություն հեքիաթներ մեջբերումներ

Ամենակարդացվածները

  • Մարդը քաղաքականության մեջ
  • Հովհաննես Թումանյան. քառյակներ. վերլուծություն
  • Ալկադիեններ
  • Դավաճանություն
  • Առաջադրանք

Բլոգի արխիվ

  • ▼  2016 (29)
    • ►  октября (3)
    • ►  июня (3)
    • ►  мая (3)
    • ▼  апреля (4)
      • Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում
      • Սուտ
      • Ալկադիեններ
      • Կապ
    • ►  марта (2)
    • ►  февраля (6)
    • ►  января (8)
  • ►  2015 (44)
    • ►  декабря (3)
    • ►  ноября (6)
    • ►  октября (4)
    • ►  сентября (1)
    • ►  июня (6)
    • ►  мая (3)
    • ►  апреля (4)
    • ►  марта (3)
    • ►  февраля (5)
    • ►  января (9)
  • ►  2014 (35)
    • ►  декабря (4)
    • ►  ноября (1)
    • ►  октября (6)
    • ►  сентября (3)
    • ►  мая (3)
    • ►  апреля (10)
    • ►  марта (7)
    • ►  февраля (1)

Հաշվիչ

Тема "Венецианское окно". Технологии Blogger.