понедельник, 3 марта 2014 г.

Գարնան առաջին օրն Էջմիածնում

Այսօր  մարտի  մեկն է`  գարնան  առաջին  օրը:  Ասում են  գարունը  նոր կյանքի սկիզբ է  խորհրդանշում: Գարնան  առաջին  օրով  Էջմիածնում էինք:  Ծանոթացանք  քաղաքին,  այցելեցինք  Էջմիածնի  5  եկեղեցիները:  Քաղաքում լավ  թափառեցինք, ոտնատակ  արեցինք  քաղաքը`  մի  եկեղեցուց  քայլելով  մյուսը: Շատ  բան  իմացանք  նաև  եկեղեցիների  մասին`  կառուցողների և կառուցման:
Թափառում էինք  մեծ  խմբով,  երկար  ժամանակ:  Շատ էինք  սովածացել, քայլել  ու  հոգնել: 
Շատ անգամներ  էի  եղել  այդ  եկեղեցիներում,  բայց  այս անգամ  ամեն-ինչ  յուրովի  անցավ:Մեզ  հետ էր  նաև  մեր  շատ  սիրելի  Ընկեր  Ռիման:
Ճանապարհը  անցավ  շատ  հետաքրքիր  ու  լի  հիշողություններով:  Մի գեղեցիկ  օր  ևս  մնաց  մեր  հուշերում:
Գեղեցիկ էր  Էջմիածինը  գարնան առաջին  օրով, ովքեր էլ, որ  բաց  թողեցին  այսօրվա  օրը, հաստատ  փոշմանել են:

Առիթն էլ բաց  չթողեցինք  նկարվելու  համար:  ;)




  



















Комментариев нет:

Отправить комментарий