среда, 6 апреля 2016 г.

Ալկադիեններ

Ալկադիեններ են անվանվում  CnH2n-2  ընդհանուր  բանաձև ունեցող այն  չհագեցած  ածխաջրածինները, որոնք  մոլեկուլում  պարունակում են  երկու  կրկնակի կապ:
Իզոմերիան
Ալկադիենների  իզոմերիան  պայմանավորված է  և՛  ածխածնային  կմախքի  կառուցվածքով, և՛  կրկնակի  կապի դիրքով: Նրանց  փոխազդունակության  վրա  մեծ  ազդեցություն ունի  կրկնակի  կապերի  փոխադարձ  դիրքըև ըստ  այդ  հատկանիշի  տարբերվում են  երեք  տեսակի  դիեններ.
     ·         C=C=C -  Կուտակված՝ մոլեկուլում  կրկնակի     կապերը  անմիջականորեն  սահմանակցված են միմյանց:
     ·         C=C-C=C – Զուգորդված՝ կրկնակի  կապերն  առանձնացված  են  մեկ  C-C  կապով:
    ·         C=C-(CH2)n –C=C  n>1 –մեկուսացված՝  մոլեկուլում  կրկնակի  կապերն  առանձնացված են  մեկից  ավելի  sp3  հիբրիդային  վիճակում  գտնվող  ածխածնի  ատոմներով:

Կրկանկի  կապի  դիրքով  պայմանավորված՝  իզոմերիան  դիեններում  սկսվում է  ածխածնի  չորս  ատոմ  պարունակող  միացություններից՝ բութադիեն- 1,2 և բութադիեն 1,3:  Այս դեպքում  հնարավոր են միայն  կուտակված  և զուգորդված  տեսակները:  Սկսած  ածխածնի  5 ատոմ պարունակող  դիեններից,  հնարավոր է  կրկնակի  կապի  դիրքով  պայմանավորված  բոլոր  երեք  տեսակի  դիենների  առկայությունը:

Անվանակարգը

Ըստ  միջազգային  անվանակարգի՝  ալկադիենի  երկու  կրկնակի  կապը  պետք է  պարունակվի  գլխավոր  շղթայումԱծխածնի  ատոմները  համարակալվում են  այնպես, որ  կրկնակի  կապող  միացածները  ստանան  ամենափոքր  համարները:
Ալկադիենների  անուններն  ածանցվում են  համապատասխան  ալկանների, այսինքն  նույն  թվով  ածխածնի  ատոմներ  պարունակող  անուններիցորոնց  վերջին  տառը  փոխարինվում է  -դիեն  վերջավորությամբ:
  •  Բութեն C4H6
  • Պենտեն C5H8
  • Հեքսեն C6H10
  • Հեպտեն C7H12
  •     Օկտեն C8H14
  • Նոնեն C9H16
  •  
  • Դեկեն C10H18


Կրկնակի  կապերի  տեղը  շղթայում  նշվում է  անվան  վերջում, իսկ տեղակալիչները  սկզբում:



Комментариев нет:

Отправить комментарий