My~^^

Մենք պատահաբար չենք միմյանց ընտրում: Մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն ապրում են մեր ենթագիտակցության մեջ։

Դժբախտաբար, ճնշված էմոցիաները չեն մեռնում։ Նրանց պարզապես ստիպել են լռել, բայց նրանք ներսից շարունակում են ազդել մարդու վրա։


Աշխարհի արարման պլանների մեջ մարդուն երջանիկ դարձնելը չէր մտնում։


Յուրաքանչյուր մարդ ունի ցանկություններ, որոնց մասին չգիտեն ուրիշները, և ցանկություններ, որոնց մասին անգամ ինքն իրեն է վախենում խոստովանել։

Դու չես դադարում ուժեր փնտրել դրսում, այնինչ դրանք պետք է փնտրել քո մեջ։ Դրանք այնտեղ միշտ կան։

Հաղթանակներ են լինում, որոնք ավելի շատ անախորժություններ են բերում, քան օգուտ:


Մարդկանց մեծ մասն իրականում ազատություն չի ուզում, քանի որ այն ենթադրում է պատասխանատվություն, իսկ դա մեծ մասին սարսափեցնում է։


Զբաղված մարդիկ ծույլ այցելուներ չեն ունենում, ինչպես որ եռացող կաթսայի վրա ճանճեր չեն հավաքվում։


Սերն ու աշխատանքը մեր մարդկայնության անկյունաքարերն են։


Կյանքը պետք է ապրել այնպես,որ պատմելը ամոթ լինի, բայց հիշողությունները վառ ուխենթ:

Ոչինչ կյանքում այնքան թանկ չի նստում մարդու վրա, որքան հիվանդությունն ու տգիտությունը։

Մարդուն հատուկ է ամենից շատ գնահատել և երազել այն, ինչին հասնել չի կարող։

Ձեր անձի մեծությունը որոշվում է այն խնդրի մեծությամբ, որն ի վիճակի է ձեզ հունից հանել։

Комментариев нет:

Отправить комментарий