среда, 12 марта 2014 г.

Կանանց իրավունքներ

Թե՛  տղամարդիկ, և թե՛  կանայք  հավասարապես  անհրաժեշտ են  մարդկության  սերնդի  շարունակման,  գոյատևման,  ներդաշնակ  հասարակություն  ստեղծելու համար:
Պատմականորեն  գրեթե  բոլոր ժողովուրդներին  բնորոշ է  եղել  կանանց  իրավունքների սահմանափակումը,  ինչը բացասաբար է  ազդել ու ազդում իրենց  վրա:  Ասենք  տարբեր  ազգերի  արմատավորված  սովորույթները շարունակվում են  մինչև  այսօր: Շատ  ընտանիքներում  որդիները ավելի  շատ են  ուշադրության  արժանանում  կան  աղջիկները,  ավելի  շատ հնարավորություն է  ընձեռվում իրենց  ցանկությունները  իրականացնելու, տաղանդը զարգացնելու, տարատեսակ  գործունեությամբ  զբաղվելու համար:
Աշխատանքի  մեջ: Շատ կանայք  աշխատում են  տղամարդկանց  հավասար, նույնիսկ ավելի շատ, բայց  ստանում են  ավելի քիչ  աշխատավարձ  քան տղամարդիկ: Տղամարդիկ ավելի շատ ժամանակ  ունեն  իրենց  վրա ծախսելու, քան  կանայք: Աշխարհի բնակչության  աշխատավորների  թվի 40%-ը  կանայք են, բայց  նրանց  պատկանում է համաշխարհային  սեփականության  10 տոկոսը:
Դրա համար  ստեղծվել են  կանանց իրավունքները, որպեսզի  տղամարդկանց ու կանանց  միջև ոչ մի խտրականություն  չլինի:  Այնուամենայնիվ  տղամարդկանց  և կանանց իրավունքների  մեջ  կան  տարբերություններ`  ելնելով սեռային  առանձնահատկություններից  (իմ կարծիքով իրավունքի տարբերությունը ոչ մի բանով  չի  ոտնահարում  կանանց  իրավունքները, այլ հակառակը. Եթե  օրինակ  կինը կատարի  անյպիսի  աշխատանք, որը  տղամրադուն է հատուկ):
Սակայն ինչպես ասում են  ամեն  սխալ էլ ժամանակի  ընթացքում  ուղվում է: Եվ  հիմա ժամանակակից  աշխարհի  ժամանակակից երկրներում  կանանց  իրավունքները  հարգվում  ու պաշտպանվում են:
Եվ  ընդունվեց  <<Կանանց  քաղաքական  իրավունքների մասին  հռչակագիրը>> 1952թվականին. <<Կանայք իրավունք  ունեն  տղամարդկանց  հետ  հավասար  ընտրելու և  ընտրվելու բոլոր ընտրություններում, առանց  խտրականության: Նրանք  իրավունք ունեն  տղամարդկանց  հետ հավասար  զբաղեցնելու  պաշտոններ, և կատարելու  օրենքով  սահմանված  հասարակական-պետական  գործառույթները>>:
<<Կանանց  նկատմամբ  խտրականության  վերացման մասին  հռչակագիրը>>  ընդունվեց  1967թվականին: 
Սակայն  ընդունված համաձայնագրերը մեծ փոփոխություն  չմտցրեցին կանանց  կյանքի ու առօրյայի  մեջ: Այդ պատճառով ընդունվեց  <<Կանանց  նկատմամբ  խտրականության բոլոր ձևերի  վերամցման  մասին  համաձայնագիրը>> 1979 թվականին:

Ինչպիսին է  վիճակը Հայաստանում
Հայաստանում  չկա  կանանց  հանդեպ որևե  խտրականություն,  խտրականություն  պարունակող  օրենքներ: Կանանց  հանդեպ  խտրականությունը  հաղթահարվել է  դեռևս  անցյալ դարում (խորհրդային սահմանադրությունները  ճանաչում էին  կնոջ  և տղամարդու  իրավահավասարությունը):

Կանանց  անձնական  իրավունքները: Ապահովում են  անձի ազատությունը, ինքնավարությունը, պաշտպանում  պետության կամ  որևէ  անձի կամայականությունից,  արժանապատվությունը  նսեմացնող  վերաբերմունքից: Արգելվում է  կնոջը  ենթարկել  խոշտանգումների:
Կանանց հանրային  ծառայության ընդունվելու իրավունքը: Կանայք  կարող են  անցնել հանրային  ծառայության: Օր.  Դիվանագիտական ծառայության: Այսօր  արտաքին գործերի նախարարության  աշխատակիցների  42%-ը կանայք են: Նրանք  կեսը զբաղեցնում է  դիվանագիտական  պաշտոններ:
Քաղաքացիության իրավունքը: Կանայք  ունեն  հավասար  իրավունքներ քաղաքացիության  հարցերում:  Քաղաքացիություն շնորհելիս օրենքը ոչ մի  առավելություն  չի տալիս  ծնողներից որևէ մեկին: Մայրը հավասար իրավունքներով կարող է  տալ իր քաղաքացիությունը  երեխային: Կնոջ քաղաքացիության  վրա ոչ մի բանով չի ազդում  ամուսնու  քաղաքացիության  հետ տեղի ունեցած  խնդիրները:
Մշակութային իրավունքները: Հայստանում  կան  միջազգային համբավ  ունեցող  բազմաթիվ  կին արվեստագետներ` նկարիչներ, երգիչներ, բանաստեղծներ:
Կրթության  ոլորտ: Հայաստանում  բոլոր  դպրոցները  երկսեռ են:  Դա  չի խոսում  այն  մասին, որ հնարավոր  չէ  ստեղծել  միայն  աղջիկների կամ միայն  տղաների համար:  Բուհերում և համալսարաններում  ոչ մի  խտրականություն  գոյություն չունի:  Երկսեռ  կրթության  հաստատությունները  խոսում են այն մասին, որ մեր երկրում  ցանկացած ձևի  խտրականություն  գոյություն  չունի,  ու դա  միայն  լավ  ու օգտակար է  մեզ համար:
Կանանց  իրավունքները աշխատանքի ոլորտում:  Ընդունված համաձայնագրերը պետություններին  ստիպում են  աշխատանքի  մեջ էլ ոչ մի  խտրականություն  չդնել սեռերի մեջ: Միևնույն աշխատանքի  համար  կանայք  և տղամարդիկ  պետք է ստանան  միևնույն  չափի աշխատավարձ:  Ինչի մասին ենք  մենք  խոսում, ու ուզում  այդ  խնդիրը  հարթել մեր  երկրում, եթե  նույնիսկ այդ  խնդիրները  ցավոք  սրտի առկա են  զարգացած երկրներում: Աշխարհում  առաջիններից` ԱՄՆ-ում  կանայք  ու տղամարդիկ  կատարում են  նույն աշխատանքը, բայց կանայք  ստանում  են 30% ցածր  աշխատավարձ:
Մայրության  պաշտպանությունը: Կանանց  մոտ միշտ էլ առկա են  ամուսնանալու և ընտանիք  կազմելու  մեծ ցանկությունը: Մայրությունը  բնության  ամենագեղեցիկ  երևույթներից  է, որի ճիշտ իրականացման  համար ընդունվել են բազմաթիվ օրենքներ, որոնք  ամփոփված են <<Համաձայնագիր  մայրության  պաշտպանության մասին>> համաձայնագրում, որն ընդունվել է 1952թվականին  ՄԱԿ-ի կողմից:

  1. Արգելվում է  հրաժարվել  կնոջն  աշխատանքի  վերցնել`  պատճառաբանելով  նրա  հղիությունը  կամ  կերակրող  մայր լինելը:
  2. Յուրաքանչյու աշխատող հղի  կին, կամ նոր ծնված երեխայի խնամքով  զբաղվող կին ունի  վճարովի  արձակուրդի իրավունք: Նրանք ստանում են  նախածննդյան 70 օրվա, և հետծննդյան 70 օրվա  վճարովի  արձակուրդ (մեկից ավել  երեխայի ծննդի  դեպքում 180 օր):  Պետությունը երեխային  տալիս է  նպաստ:
  3. Որպեսզի  երեխան  չխանգարի կնոջ  առօրյայի կազմակերպմանը, ստեղծվել են  հատուկ  մսուր-մանկապարտեզներ` համատեղելու համար ընտանեկան և աշխատանքային պարտականությունները և հասարակական  կյանքին մասնակցությունը:

Комментариев нет:

Отправить комментарий