суббота, 28 ноября 2015 г.

Առաջադրանք

Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց' հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին  ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում,բանահյուսության մեջ,պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից'հայոց գրերի գյուտից անմիջապես հետո:

Հայերենի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել 3 շրջանի'հին հայերեն՝ գրաբար (V–XI դարեր), միջին հայերեն (XII–XVI դարեր),նոր հայերեն'աշխարհաբար (XVII դարից մինչև մեր օրերը): Գրաբարին զուգահեռ գոյություն է ունեցել նաև խոսակցականը' բարբառային որոշ երանգավորումներով: Գրաբարով գրել և օտար լեզուներից թարգմանել են Մեսրոպ Մաշտոցը,Կորյունը,Մովսես Խորենացին,Եղիշեն, Եզնիկ Կողբացին Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին և ուրիշներ: Մատենադարանում պահվող ավելի քան 17 հզ. հայերեն ձեռագրերի մեծ մասը գրաբար է:
Գրաբարի խոսակցական տարբերակը,ժամանակի ընթացքում արմատապես փոփոխվելով,հանգել է լեզվական նոր որակի'միջին հայերենի ,որն ունեցել է պետական լեզվի կարգավիճակ և գործառնության լայն շրջանակներ: Հին և միջին հայերենները զգալի տարբերություններ ունեն լեզվական կառուցվածքի բոլոր մակարդակներում: Միջին հայերենով են գրել նշանավոր բանաստեղծներ Ֆրիկը,Կոստանդին,Երզնկացին, Հովհաննես Թլկատինցին, Մկրտիչ Նաղաշը,  Նահապետ Քուչակը և ուրիշներ: Միջին հայերենը զարգացման անցումային օղակ է'գրաբարից աշխարհաբար:
Աշխարհաբարը ձևավորվել է 2 խոշոր բարբառային միավորումների (արևմտահայ և արևելահայ), մասնավորապես Կոստանդնուպոլսի և Արարատյան բարբառների հիմքի վրա: XVII դարից կազմավորվել են 2 խոշոր տարբերակները'արևմտահայերենը և արևելահայերենը: XIX դարի կեսին այս լեզուներն անկախ գրական լեզուներ էին: Արևմտահայերենի և արևելահայերենի տարբերությունները մեծ չեն ,երկուսն էլ հավասարապես գեղեցիկ են և լրացնում են միմյանց: Այս լեզուները զարգացել են հետագա գրական մշակման, քերականական կառուցվածքի, հստակեցման,բառապաշարի հարստացման,անհարկի օտարաբանություններից մաքրման ճանապարհով:
Արդի գրական արևելահայերենը, պետական լեզվի կարգավիճակի շնորհիվ, ունի հետագա զարգացման մշակման նորմավորման ավելի մեծ հնարավորություններ  քան արևմտահայերենը,որը սփյուռքահայության հաղորդակցման լեզուն է:
Ե'վ արևմտահայ,և'արևելահայ գրական լեզուներով ստեղծվել և ստեղծվում են գրական բարձրարժեք գործեր,գիտական աշխատություններ, լույս են տեսնում գրքեր, թերթեր, ամսագրեր:
Հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնության,պահպանման ու հարատևման միակ գրավականն է: Ուստի պետք է սիրով ու երկյուղածությամբ վերաբերվել նրան:

  << Մեր լեզուն մեր հայրենիքն է>>:
Ավետիք Իսահակյան

<<Աստծու հետ խոսելու միակ լեզուն հայերենն է>>:
Ջորջ Բայրոն,
անգլիացի բանաստեղծ

 <<Ոչ մի ազգ գոյության իր կամքն ավելի ուժեղ չի արտահայտել երկու հազար տարվա ընթացքում որքան հայ ազգը: Ոչ մի ազգ ավելի համառությամբ չի պահպանել և ավելի խնամքով չի մշակել իր սեփական լեզուն>>:
Անտուան Մեյե
ֆրանսիացի հայագետ

<< Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն>>:
Մուշեղ Իշխան,
բանաստեղծ

четверг, 19 ноября 2015 г.

Կետադրություն.առաջադրանք

Կար-չկար  մի իմաստուն՝  մեծ  խելքով, աշխարհի  չար ու բարուց  հասկացող:  Կյանքն  անցկացնելով  մարդկանց  մեջ  իմաստունն  ուսումնասիրում էր  նրանց՝  ցավով  համոզվելով, որ  ավաղ  բանական  էակը  հաճախ  զուրկ է  մեծահոգությունից, եսամոլ է, անձնապաշտ  և  վշտանում էր դրա  համար:
Մի անգամ իմաստունը լսեց, որ  իբր մի հարուստ  մարդ  կա  շռայլ  ու կարեկից:
-Ուզում եմ  ինքս  համոզվելղ,-մտածեց նա՝  որոշելով  այցելել  հարուստին:
Հագնելով  ցնցոտիներ՝նա՝ որպես  մուրացիկ,  մեծատունի մոտ  գնաց:  Վերջինիս  տեսնելով  ցնցոտիների մեջ՝  մերկությունը մի կերպ  ծածկած,  մարդուն  խոժոռադեմ  նայեց  և  հեռացավ  դուռը  շրխկացնելով  անկոչ  հյուրի  երեսին:


Նա  սաստիկ  ձանձրանում էր.  գյուղն  իր տեղը  չէր  ու ինքն էլ  այլ  պլաններ էր  ուղեղում  փայփայել: Ամուսնու  զրույցները փողոցի  մայթի պես  տափակ էին,  առանց  անուրջների,  հուզականության  ու  երևակայության:   Նա  չէր  հետաքրքրվում  թատրոնով  կամ  ձիարշավով,  գրականությամբ  կամ  սուսերամարտով,  մինչդեռ  ինքնաբավ  ժպտում էր  նայելով  իր  կնոջը:  Ի՞նչը  ստիպեց  ընդառաջ  գնալու  ամուսնու  անհեթեթ  առաջարկին.  Էմման չէր կարողանում  բացատրել:  Ամեն կին էլ  երբևէ  ապրում է  նման  հոգեվիճակ  ամուսնությունից  հետո,  բայց ինքը  ներքուստ  ընդդիմանում էր  և՛ իր, և՛ իր  կարգավիճակի դեմ (ներքին  ընդվզումը  միակ  սփոփանքն է  նման  վիճակում):

четверг, 12 ноября 2015 г.

....

Activite 1
1. Anna  habite a' Paris.
2. Vous parlez  japonais.
3. Nino aime  la  danse  et  la  musique.
4.  Je  suis  e'tudiant.
5. Elle  aime  le  sport.
6.  Il  est  ame'ricain.
7. Vous  habitez  a' Moscou.

Activite  2
1.  le  football  ame'ricain.
2.  la danse  francaise.
3.  le  the'ate  classique.
4.  le  cine'ma  japonais.
5.  la  musique  ilaliene.
6. la  cuisine  moderne.

Activite 3

Nom: Eghoyan
Pre'nom: Suzi
Adresse:  Armenia, Erevan
Profession:  avocat

Activite 4

Isabelle  aime  la  musique  classique?
Elle  est  pianiste?

Il  s'apelle  Jean  Durand?
Il  aime  le  sport?

Activite  2
1.  Elle  est  ecrivain.  Elle  est   francaise.  C'est Fransoise  Sagan.
2.  Il  est  cine'aste.  Il  est  ame'ricain.  C'est  Steven  Spielberg.
3.  Il  est couturier. Il  est  japonais.  C'est  Kenzo.
4.  Elle  est  chanteuse. Elle  est  francaise. C'est  Patricia  Kaas.