воскресенье, 16 октября 2016 г.

Դավաճանություն



Կյանքը հաճախ է անակնկալներ մատուցում, և այդ անակնկալները  ոչ միշտ են  լինում տեղին, հաճելի և սպասված: Կյանքը հաճախ ստիպում է ընդունել, որ ոչ միշտ է ամեն ինչ հարթ  ընթանում: Մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ, երբ մենք  տալիս ենք լավը ու սպասում համարժեք պատասխանի, այն ոչ միշտ է լինում սպասվածի համաձայն: 

Հաճախ վստահում ենք մարդկանց, փոխարենը հայտնվում ենք բարդ իրավիճակներում:
Մեզ կարող են խաբել, կարող են մոռանալ, կարող են չգնահատել, կարող են և դավաճանել: 
Մենք համարում ենք, որ մեզ դավաճանել են այն ժամանակ, երբ վստահել ու խաբվել ենք, երբ տալով ամենալավը, փոխարենը ստացել ենք ոչինչ: 
Մարդիկ դավաճանում են սեփական շահից, սեփական կարիքներից, սեփական անմտությունից դրդված:
Դավաճանում ու հեռանում են նրանք, ովքեր խոստանում էին միշտ լինել նույնը ու միշտ լինել կողքիդ, և սովորաբար դավաճանում են այն ժամանակ, երբ ամենաքիչն էր դա անհրաժեշտ: Ու դա անում են անսպասելի ու ցավեցնող քայլերով:
Կյանքը միշտ ստիպում է նախապատրաստվել վատին ու դժվարությանը, բայց երբեք չենք խրատվում ու շարունակում ենք վստահել մարդկանց: Վստահել նրանց, ովքեր մի ժամանակ մեզ դավաճանել են: Ու խավարի միջից մի  լույս ենք գտնում, վազում նրա ետևից վստահ լինելով, որ այս անգամ չենք սխալվի, հաճախ նորից սխալվում ենք:
Իսկ դիմացինի սխալները ներելու ունակ են միայն ուժեղները, բայց ոչ երբեք ուժեղներին, որովհետև հենց նրանց սխալ  քայլերն են ամենաշատը ցավեցնում ու ստիպում անպետք զգալ:  Ներում են դավաճանությունը, բայց ոչ դավաճանողին: Ներում են, մոռանում ու շարժվում առաջ: Պարտավոր ենք ներել, որովհետև թույլ տալով անցնել այն սահմանը, որը խստորեն փակում ենք մյուսների առաջ, նրանց հնարավորություն ենք տալիս   մեր անձնական տիրույթում վարվել  էնպես ինչպես ճիշտ են գտնում: Ու հասնելով էդտեղ, ծանոթանալով մեր լավ ու վատ կողմերի՝ մեր թերությունների ու առավելությունների հետ, փորձում են դավաճանել:
Սովորաբար դավաճանում են ամենավստահելիները, ամենասիրելիները, ամենախելացիները և նրանք, առանց ում ցանկություն չկա շարունակել գեղեցիկ, բայց արդեն անիմաստ դարձած ճանապարհդ:

Комментариев нет:

Отправить комментарий