пятница, 20 ноября 2015 г.

Հետաքրքիր...



Սան-Ֆրանցիսկո քաղաքի մոտ` <<Մերի Պոպենս>> մասնավոր դպրոցում հոգեկան բարեկեցությանը լուրջ են վերաբերվում: Ամեն օր երեխաները բերում են իրենց սիրելի գիրքը, իսկ ամեն ուրբաթ սիրելի խաղալիքը:Շաբաթվա վերջում դպրոցը կազմակերպում է ինչ-որ զվարճալի միջոցառում, օրինակ հայտարարում են խենթ սանրվածքների օր:

Դասասենյակում յուրաքանչյուր երեխա ունի իր փոքրիկ արկղը: Ուսուցիչը կարող է այնտեղ թողնել տնային առաջադրանքների նյութը, մեկ ամսվա ուսման ծրագիրը, կամ նշումներ անել ծնողների համար: Հենց այնտեղ էր ընթերցող Օլգա Ժուռավսկայան գտել մի նամակ:<<Երջանիկ երեխայի 22 կանոն>>, գրված երեխայի բառերով:

1.Երես մի տուր ինձ, որովհետև ես գիտեմ, որ դու պարտավոր չես կատարել իմ բոլոր ցանկությունները:

2. Մի վախեցիր ուղիղ խոսելուց:

3. Թույլ մի տուր ձեռք բերել վատ սովորություններ: Նրանցից ազատվելը ինձ համար ավելի դժվար կլինի:

4. Մի ստիպիր զգալ, որ իմ կարծիքը ոչ մի արժեք չունի քեզ համար: Այդպիսի դեպքերում ես սկսում եմ ինձ ավելի վատ պահել: Դու պետք է իմանաս դրա մասին:

5. Նկատողություն մի արա ինձ ուրիշների ներկայությամբ: Ես ավելի լավ ընկալում եմ ինֆորմացիան այն ժամանակ, երբ դիտողություն եմ ստանում հայացքով:

6. Մի ստիպիր զգալ իբր իմ սխալները սարսափելի հանցանքներ են:

7. Մի պաշտպանիր ինձ իմ արածների հետևանքներից: Ես պետք է սովորեմ հասկանալ, որ գործողությունը լինում է հակառակ:

8. Կարևորություն մի տուր իմ փոքրիկ մեղադրանքներին, շատ անգամ ես ուղղակի ուզում եմ խոսել քեզ հետ:

9. Չափից շատ մի անհանգստացիր, երբ ասում եմ, որ ատում եմ քեզ: Ես չեմ ատում քեզ, ուղղակի …..

10.Մի կրկնիր նույնը 100 անգամ, այլ դեպքում ես կարող եմ ձևացնել, որ չեմ լսում քեզ:

11.Չմտածված խոստումներ մի տուր: Ես ինձ վատ եմ զգում, երբ դու չես կատարում դրանք:

12. Մի մոռացիր, որ ես դեռ չեմ կարողանում բացատրել այն ինչ զգում եմ:

13. Մի հարցրու ինձ ճշմարտությունը, երբ բարկացած ես: Վախի պատճառով ես կարող եմ պատահաբար խաբել քեզ:

14. Անկայուն մի եղիր, դա ինձ շատ է կոտրում:

15. Իմ հարցերն անպատասխան մի թող: Ես ամեն դեպքում փնտրելոու եմ դրանք, ուղղակի այլ տեղերում:

16. Մի ասա, որ իմ վախերը անկարևոր են: Դրանք շատ կարևոր են, ընդհանրապես փոքր չեն, և ես ինձ ավելի վատ եմ զգում, երբ դու դա չես հասկանում:

17. Մի ձևացիր կատարյալ և անսխալական: Ես տխրում եմ, երբ հասկանում եմ, որ դա այդպես չէ:

18. Մի մտածիր, որ ինձնից ներողություն խնդրելը ցածրացնում է քո արժանապատվությունը: Եթե սխալ ես և ներողություն ես խնդրում, դու սովորեցնում ես ինձ այդպես վարվել:

19. Մի մոռացիր, որ ես շատ արագ եմ մեծանում:

20. Մի արգելիր ինձ տարբեր բաներ փորձել: Առանց դրա ես չեմ կարող մեծանալ:

21.Այնպես-որ, խնդրում եմ արա դա:





22. Եվ վերջում. Հիշիր, որ ես չեմ կարող լինել երջանիկ մարդ, եթե ինձ չսիրեն տանը շատ-շատ: Բայց դու դա գիտես:

Комментариев нет:

Отправить комментарий