суббота, 30 января 2016 г.

21 փաստ երազների մասին




Ինչպե՞ս, ե՞րբ, ինչո՞ւ, ո՞վ- Այս հարցերի հետևում կան շատ պատասխաններ: Երազ.երազները երբեմն թողնում են թմրեցնող ազդեցություն, որը շարունակվում է ամբողջ օրվա ընթացքում, և շատ հաճախ գաղափար անգամ չես ունենում թե ինչի մասին էր երազը: Դու կարող ես ապրել մի ամբողջ գեղեցիկ կյանք երազում, որը դու երբեք չես կարողանաս բերել իրականություն: Հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլիներ մեր կյանքն առանց երազների: Անհնար, որովհետև չի կարող լինել որևէ կյանք առանց երազների, երազանքների և դա փաստ է:

1.Միջինում մարդն իր կյանքի 6 տարին ծախսում է երազների վրա:

2. Հիշողության սահման
Գոյություն ունի հիշողության սահմանափակում, այսինքն, թե որքան ժամանակ կարող ես հիշել երազը: Եթե արթնանալուց հետո 5 րոպեի ընթացքում չկարողանաս հիշել, ապա այլևս չես հիշի, 10 րոպեի ընթացքում երազը մոռացվում է: Սակայն, եթե մարդ արթնացել է <<աչքի արագ շարժման փուլում>>, ավելի հավանական է, որ երազը կհիշի:

Մարդկանց 90%-ը երազում քայլում է քամու միջով:

3. Կույր մարդիկ կարող են երազնել տեսնել

Մարդիկ, ովքեր կուրությունը ձեռբ են բերել ծնվելուց հետո կարող են պատկերներ տեսնել, իսկ ովքեր ի ծնե կույր են եղել կարող են տեսնել կենդանի երազներ, սակայն ոչ թե պատկերներով, այլ այնպես ինչպես իրական կյանքում են փորձում տեսնել՝ հոտով, ձայնով և դիպչելով:

4. Երազների մասին ամենահետաքրքիր ու ամենալավ փաստն այն է, որ դուք շատ հաճախ կարող եք կառավարել ձեր երազները: Դուք կարող եք կեղծել և երազի սկիզբը, և ավարտը՝ պատկերացնելով, որ դա ֆիլմի նկարահանում է: Դրանք կոչվում են << Հասկանալի երազներ>> (նա տեղյակ է, որ երազում է):

5. Նորածինները իրենց երազներին մասնակից չեն դառնում մինչև 3-4տարեկանը:

6. Երազները բոլորի համար են

Չկա մի մարդ, ով երազ չի տեսնում, բացառությամբ հոգեբանական խանգարում ունեցող մարդկանցից: Եթե դու կարծում ես, որ երազ չես տեսնում, ուրեմն դու ուղղակի մոռանում ես քո երազները:

7. Դուք չեք հիշում կամ չեք ճանաչում այն մարդուն ում տեսել եք երազում: Սակայն այն մարդկանց ում դուք տեսնում եք , դուք նրանց հանդիպել եք նաև իրական կյանքում, ուղղակի անհնար է հիշել բոլոր այն դեմքերը, որոնք տեսնում ենք յուրաքանչյուր օր:

8. Կա մարդկանց այնպիսի զանգված, որ տեսնում է սև ու սպիտակ երազներ:Եթե դեռահասության տարիքում սև ու սպիտակ հեռուստացույցներ են եղել, ապա ամենայն հավանականությամբ նրա երազները նույնպես կլինեն սև ու սպիտակ: Հետազոտության համաձայն հեռատես մարդկանց 12%-ը բացառապես սև ու սպիտակ երազներ է տեսնում: Սակայն այդ թիվը գնալով նվազել է՝ մինչև 25 տարեկան երիտասարդների 4,4%-ն է տեսնում սև ու սպիտակ երազներ: Թվի նվազումը գիտնականները կապում են գունավոր հեռուստացույցների արտադրման և գործածման հետ:

9. Դու երբեմն տեսնում ես տարօրինակ երազներ՝ սարսափելի վախեցնող, մտահոգող, ինչպես նաև մարգարեական: Հիշեք,  դրանք միշտ ինչ-որ բան են խորհրդանշում, և այսպիսի երազների մեջ ոչ մի տարօրինակ բան չկա:

10. Միայն մարդիկ չեն, որ երազներ են տեսնում: Կենդանիները նույնպես ունակ են երազներ տեսնելու: Ամենահաջող օրինակը. դու հաճախ կարող ես տեսնել ինչպես է շունը շարժում թաթերը քնած ժամանակ: Նա երազում վազում է իր ուտելիքի հետևից:

11. Հնարավոր է, որ երազները քեզ ստիպեն արթնանալ գիշերվա կեսին ինչ-որ բան ուտելու կամ խմելու համար, որովհետև դու դա իրական կյանքում կիսատ ես թողել և այդ կիսատը գործը անհնար կլիներ լրացնել քնած ժամանակ:

12. Դա շատ կարևոր է, որ կարողանաս քնած մնալ և երազել, երբ <<աչքի արագ շարժման փուլում>> ես գտնվում: Դա պահպանում է քո առողջությունը: Արթնանալու դեպքում հնարավոր է բարկություն և հալյուցինացիաներ առաջանան:

13. Մղձավանջները ամենատարածված անհանգստություն առաջացնող երազներն են: Դա կապված է նաև նրա հետ, որ բացասական զգացումները ավելի հավանական են, քան դրականները: Մի անհանգստացեք, դուք միակը չեք, ովքեր մղձավանջներ են տեսնում:

14. Միջինում քնած ժամանակ մոտ 3-4 ժամ կարող ես երազ տեսնել, և ընդամենը 7 տարբեր երազներ:

15. Երազներում կամ մղձավանջներում տեղի են ունենում անհավանական բաներ՝ անպատրաստից թռչում ես, ընկնում (կարծես դուրս ես թռչում իրականությունից, մշակույթի և սոցիալ-տնտեսական սահմաններից):

16. Մեթ Լուիզա Բալը 15 տարեկան աղջիկ է, ով կարողանում է քնած մնալ ավելի քան մի քանի օր: Նրան չի խանգառում իր շուրջը կատարվող խառնաշփոթը: Անգլիացի աղջիկն ունի քնի հազվագյուտ խանգարում, որը կոչվում է գեղեցկուհու <<քնելու>> հիվանդություն: Ոչ մի տեսակի շարժում ու թափահարում չի կարող Լուիզային արթնացնել, երբ նա արագ քնի մեջ է: Այս հիվանդությունը բժիշկների համար անհայտ է, սակայն նրանք նշում են, որ այսպիսի խանգարումներ առաջանում են պատանիների մոտ, որոնք 12-13 տարեկանում անհետանում են:

17.Չնայած չկա գիտական ապացույց, բայց ասում են, որ խռմփացնելու ժամանակ մարդիկ չեն կարող երազներ տեսնել:

18.Չնայած-որ երազները շատ արագ են մոռացվում, կան փաստեր, որ երազներից են ծնվում մեծ գյուտերը. Նյուտոն, Բելլ և անգամ շատ բանաստեղծներ ոգեշնչում են ստանում իրենց երազներից: Ինչպես նրանք են ասում  երազներից արագ դուրս են գալիս, արթնանում են, որպեսզի հիշեն և աշխատեն դրա վրա:

19. Հոգեբաններն ասում են, որ եթե դուք տեսնում եք օրվա հետ կապված երազներ, ուրեմն ամենայն հավանականությամբ դուք տեսնում եք այն ինչ տեղի է ունեցել, կամ այն ինչը կուզենայիք, որ լիներ, բայց չի եղել, կամ կիսատ է մնացել:

20. Ոչ սա գենդերային անհավասարություն չէ, բայց այդպես ավելի լավ է հնչում: Տղամարդկանց մոտ ավելի հավանական է, որ տեսնեն բռի ու ագրեսիվ երազներ: Նրանք  իրենց երազներում ավելի հաճախ տեսնում են տղամարդկանց: Տղամարդկանց երազների 70%-ը կազմում են հենց իրենք՝ տղամարդիկ, իսկ կանանց երազներում հանդիպում են հավասար թվով և՛ տղամարդիկ, և՛ կանայք:

21. Մի հետազոտության համաձայն մարդկանց 18-38%-ը երազներում ստանում է ապագայի հետ կապված տեղեկատվություն, 70%-ը նշում է, որ տեսնում են այն ինչ եղել է՝ կրկնվում է (դեժավյու):

Комментариев нет:

Отправить комментарий