воскресенье, 27 апреля 2014 г.

Ակսել Բակունց

1936-1938 Ստալին- Բերիա  հանցավոր  կապի  նախաձեռնած  և  իրականացրած  եղերական  գործողություններ:  Այդ  տարիներն  առհասարակ  մարդկության  և  պատմության   ամոթալի  էջերից են,  այդ  թվականներին  իրենց  չգործած  մեղքերի  համար  գնդակահարվեցին,  աքսորվեցին  ու  հալածվեցին  հայ  մտավորականներից  շատերը:  Նրանց  թվում էր  նաև  Ակսել  Բակունցը:
Սանթրուն  նույն  ինքը  Ալեքսանդր  Բակունցը  Ստեփանի  որդին,  ծնվել է  Զանգեզուրյան  չնաշխարհիկ  բնության  գրկում:  Նրա  մանկությունն  անցել է  թախծի  ու  տառապանքի   մեջ:  Նա  խելացի էր  ընդունակ, և գորիսեցիները  հավաքվեցին  և 152  հոգու  ստորագրությամբ,  խնդրագրով  դիմեցին  Ամենայն  Հայոց  կաթողիկոսին,  տղային  Գևորգյան  ճեմարանի  գիշերոթիկ  բաժնում  ընդունելու  համար:  Կաթողիկոսը  չմերժեց  գորիսոցիներին,  և  մի  օր էլ  եզները  լծած  սայլերով  Ստեփանը,  Ողջագյուլը,  եղբայրները,  քույրերը  և  տոհմը  Բակունց,  ճանապարհ  դրեցին  նրան:  Ալեքսանդր  Բակունցը  դարձավ   Գևորգյան  ճեմարանի  սան:  Ունկնդիր  դարձավ  լեզվաբան,  գրականագետ  Մանուկ  Աբեղյանին,  Աճառյանին, Մանանդյանին:
Լսարանից-լսարան  անցավ:  Ինչպես  ասում են  գրչի  հանաքներ  արեց:  Հեքիաթի  պես էր  թվում  Բակունցի  գրական  մուտքը,  բայց  միայն  արտաքուստ:
Պատերազմը  հիասթափության  առիթ  հանդիսացավ,  սրեց  նրա  հոգեկան  աշխարհը,  բայց  չհասցրեց  հուսահատության:
Բակունցն  ինքնակենսագրության  մեջ  բավականին  համառոտ է  ներկայացնում  իր  կյանքի  բավականին  երկար  հատվածը:  18-19  թվականներին  Երևանում  սրբագրիչ  և  ռեպորտյոր,  19-20  ուսանող  պոլիտեխնիկում,  և  ուսուցիչ  գիմնազիոնում:  20-23  ուսանող  Խարկովի  գյուղատնտեսական  ինստիտուտի:
1927թ.  վճռորոշ  եղավ  Բակունցի  համար,  նա  ընթերցող  հասարակության  սեղանին  դրեց  իր  <<Մթնաձոր>>  ժողովածուն,  որը  ջերմ  ընդունելության  արժանացավ:
Բակունցի   համակիրները  շատ  էին,  բայց  թշնամիներն էլ  քիչ  չէին, և  Չարենցն  անհանգստացած  զգուշացնում էր,  որ  Մթնաձորում  չկորցնի  իր  պայծառ  ուղին, և  փորձի  դուրս  գալ  նոր  ուղեծիր,  աշխատիր, որ  այդ  մութ  ձորում  քո  պայծառ  ուղին  անդարձ  չկորի:  
Նա  ցանկանում էր  բացառապես  գրական  գործունեությամբ  զբաղվել:
Դեռևս  30-ական  թվականներից  այլախոհի  պիտակ էին  կպցրել  նաև  Բակունցին, և  քաղաքական  ծանրագույն  մեղքեր էին  բարդվում  Բակունցի  հասցեին և  1936թ.  օգոստոսի  9-ին  շատերի  հետ  ձեռբակալում են  նաև  նրան:

Բակունցի  սիրող  և  ընթորցողներից  աքսորի  ժամանակ  նրա  հետ է  եղել  Վարդենիսի  դպրոցի  ուսմասվար  Գուրգեն  Մանուկյանը:  Նա  իր  հուշերում  գրում է, որ  նրանք  7  ամիս  բանտում  իրար  հետ են  եղել, և  անգամ  իրենց  մտքով էլ  չի  անցել, որ  իրենց  հետ  նույն  խուցում է  եղել  <<Միրհավ>>-ի, <<Ալպիական  մանուշակ>>-ի  չքնաղ  գրողն է:  

Комментариев нет:

Отправить комментарий