суббота, 12 апреля 2014 г.

Ղազարոս Աղայան նախագիծ



Առաջադրանք 1.
Ղազարոս Աղայանը  ծնվել է 1840թվականին  Բոլնիս  Խաչեն  գյուղումԿրթությունը  ստացել է  գյուղի  քահանա  Տեր-Պետորսի  մոտայնուհետև  մեկ տարի սովորել է  Թիֆլիսի Ներսիսյան  դպրոցումիսկ հետո  զբաղվել է ինքնակրթությամբՀայտնի է  որպես  մանկավարժության  տեսաբանՆա  գտնում էր, որ  դպրոցը  պետք է   լինի կյանքի  դպրոց, պետք է  պատրաստի  կյանքի  համարԻսկ  ուսուցիչը  պետք է  լինի  կատարյալ  պատկերունենա  մասնագիտական  վարպետությունԴպրոցն  այնպիսի  կրթություն  պետք է  ապահովիոր  նոր սերունդը  հոգեպես  և  մարմնապես  մի աստիճանով  բարձր  լինի  նախորդից:  Ղազարոս Աղայանը  ինքնակենսագրական  ժանրի հիմնադիրն էր:
Շատերն են  Աղայանի նման  մտածումներ  ունեցել, բայց  Աղայանը  կարողացել է  դրանք  իրականացնելՆա  դասավանդել է հիմնականում  առաջին  և  վերջին  դասարաններումԱշխատել է մեծ սիրով  ու հոգատարությամբՆա  ինչպես  հին  ուսուցիչ էր, այնպես էլ  նոր  սկսնակ նոր սերունի համար:


Առաջադրանք 2
Համեմատիր Աղայանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հիմնական դրույթները՝  փորձելով գտնել 7 նմանություն կամ տարբերություն:
Նմանությունները.              
1.     Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։
2.        ... գիտություն չէր ավանդվում, այլ միայն կրոն և հայոց լեզու»... կյանքից հեռացած կրթություն, քանզի «դպրոցում լսվածը հերքվում էր կյանքի մեջ»:
3.        Պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել վաղվա թոհուբոհի մեջ գտնելու իր տեղը, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում էր կուրորեն, «կապկաբար» ընդօրինակելը։ Եվ համոզված գրում, որ ամեն ինչ պետք է հարմարեցնել մեր ազգի առանձնահատկություններին, նրա տնտեսական պայմաններին, քաղաքական իրադրությանը։ Եվ իրավացիորեն բողոքում էր և մերժում այն «մասնագետ մանկավարժներին», որոնք աղանդավորի մոլեռանդությամբ ընդօրինակում են ուրիշներին։ Իսկ պետք էր դպրոց մտցնել ռեալական-բնագիտական առարկաներ, ճշգրիտ գիտելիքներ, դասավանդմանը գործնական բնույթ տալ, կապել կյանքի հետ։ 
4.        Ուսուցիչ. <<կատարելատիպ աշակերտաց համար», ապա և «մի լինիր այնքան քաղցր, որ կուլ տան քեզ և ոչ այնքան դառն որ թքեն վրադ», 
5.        ուսումնական գործընթացը պետք է լինի համակարգված ու հաջորդական, սովորողների ակտիվությամբ ու ինքնուրույնությամբ, մատչելի, զննական, յուրացումը հաստատուն, գիտակցված, տրամաբանական։
6.       Դպրոցն այնպիսի կրթություն պետք է ապահովի, որ նոր սերունդը «հոգեպես և մարմնապես մի աստիճանով» բարձր լինի նախորդից։
7.       Ուսուցման տեսության հարցերին անդրադառնալիս նա մեկնաբանում է հիմունքներն ու սկզբունքները, բովանդակությունն ու մեթոդները, կազմակերպման յուրահատկությունները և այդ ամենին ցուցաբերում գիտամանկավարժական մոտեցում։ Օրինակ, մեթոդների ընտրության հարցում ընդունելի է համարում ամեն մի նպատակահարմար ընդունելի, երբեմն իսկ արտաքնապես մերժելի թվացող միջոց, հնարք, եղանակ, անգամ «ճար ու դարման», միայն թե չաղճատվի դասի բովանդակությունը, չմթագնի նպատակը։

 Առաջադրանք  3.
Ղազարոս Աղայան (ֆիլմ)

Ղազարոս Աղայանմեր մեջ,միայն ինքը միայն  իր նմանը, հասակով ու  կազմվածքը, և  մտքով ու  մտավոր  ձիրքերով  բարձր իր  շրջապատիցհոխորտ ու համարձակ, հոյակապ մարդ, ազգային ու  գովական:
Նրան  հայոց  անդերսեն էին  կաչում, Սողոմոն  իմաստունծեր  մանուկ, ազգի փարոս, նրան  տաղեր ու երգեր ձոնեցին: Նա մի  չքնաղ  լեզվով  թոթովել է  հայ մանկան  հետ, հեգել ու վանկել, երգել ու նվագել է նա:
Եթե  դուք  թերթեք Աղայանը  ժամանակակիցների հուշերում, ապա կտեսնեք  շատ վկայություններ, շատ հիացական, շատ  տրտմած  խոսքեր  կլսեք Աղայանի  հասցեին: Հենց այդ  խոսքերն էլ  ամբողջացնում են մեծ մտածողի, գրողի, բանաստեղծի կենսագրությունը:
Ըստ  Հովհաննես Թումանյանի Ղազարոս Աղայանը 40 տարի առաջ  բարձրացել է  խավար հայրենիքի  բլուրները և  ինչեր-ինչեր է  տեսել  արցունքներից:  Նրա  առաջին  երգը կոչ էր. <<Պետք է  օգնել  չքավորներին>>:  Աղայանի  երգի տողերը վկայում են հենց այն մասին, որ կգա  այն ժամանակը, երբ  նա  կդառնա  լեգենդի  էպիկական  հերոս:
Ղազարոս Աղայանը  ցանկություն էր  հայտնել թաղվել  Բոլիս-Խաչենում, բայց  խորհուրդը մահվանից  հետո որոշեց նրան թաղել Թիֆլիսի  խոջիվանքում  հողին հանձնել:   Նա  պատմում է  նաև, որ  մի գնչուհի  գուշակել էր, որ նա  մահանալու է   72 տարեկան հասակում , և  հենց  այդպես էլ  եղավ: Նա  ընկավ Վելյամին փողոցի   հենց  այն տեղում, որտեղ մի քանի օր առաջ  զրուցակիցների  հետ  խոսել էր հանկարծակի  մահվան մասին
<<Շարունակենք  կարդալ  Ղազարոս Աղայան, և վերցնենք նրա  պատմության  էջերից  յուրաքանչյուրս մեր բաժինըըստ Ղազարոս Աղայանի այն  բոլորիս էլ  կհերիքի>>:


Կարդա Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթը:
Փորձիր վերլուծել գործակատարի «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» միտքը:
<<Երբ  մարդը  խիղճ  չունի, մեռածի  հաշիվ է>>  համաձայն եմ  այդ  խոսքերի  հետեթե  խիղճ  չունի  ուրեմն  մարդ  չի: Եթե  մարդը  նվիրված  աշխատում է  ու  այդքանից  հետոոչ  շնորհակալություն են  հայտնում, ոչ  իրեն  արժանի  գումարը տալիսուրեմն  կամ  իմաստ  չուներ նվիրված  աշխատելը, կամ  էլ  այդ  մարդու  լինելը:
Ներկայացրու խնդրեմ քո պատկերացումները խղճի մասին:
Խիղճ  ասվածը  իմ  կարծիքով  գոյություն  չունիասում են  անխիղճ  մարդչէ  իմ կարծիքով  տենց  երևույթ  չկաԽիղճը  հենց   ներքին  ձայնն ամարդու  ես-ը:   Խիղճը  տարբեր  մարդկանց  մոտ  տարբեր է  բնույթ է  կրում՝  հարուստի  խիղճն այլ բան էաղքատինը  այլմտածողինը  այլիսկ  մտածել  անկարողինը մի փոքր  այլ բանԵթե  ասեմ  խիղճ  ունեմ   միգուցե, չէ  խիղճ ունեմուղակի խիղճը ոչ  հաճախ ա  ազդում իմ արարքների  վրա, եթե  մի բան  անելու եմ ուրեմն  կանեմու  չեմ  նայի, թե  դա  դիմացինի  համար  հաճելի ա  թե  ոչ (չեմ ասի  միշտ): Բայց հետո….հետո  կզգամ  խղճի  խայթ, բայց միգուցե  էլ սխալս  չուղղեմ:


(Հատվածները Ղազարոս Աղայանի  «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» հեքիաթից  են):
1. «Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։
Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։
Հնարավորինս մանրամասն ներկայացրեք խնդրեմ ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:

Բոլորն էլ  ունեն  մութ  ու  լույս  կողմեր: Մեկի  մոտ  գերակշռում է  մութ  կողմը, մյուսի մոտ՝  լույսըԻմ  հոտ  երևի  լույսը: Բնավորությամբ  ուրախ  մարդ եմշատ  հաճախ եմ  ժպտում: Չեմ  սիրում  տխուր  մարդկանցովքեր  միայն  կյանքի  մութ  կողմերն են  տեսնումտեսնում են  չնչին  վատը, ու  անտեսում  լավըանտեսում են  իրենց  երջանկությունը:
 Երկու  աշխարհների  մեջ  կա  սանդուղք, որով  հեշտությամբ  մարդիկ  անցնում են  մյուս  աշխարհԼույս  աշխարհից  մութ  աշխարհ  ընդամենը  մի  քայլ է,  մի  անհաջողություն, մի հարված  ու  սկսում ես  զգալ  աշխարհի  մութ  կողմերը:  Մարդիկ  հայտնվում են  մութ  աշխարհում  հետո  էլ  վրդովվում  են,  սկսում  են  բողոքել  կյանքից: Կյանքը   մարդու  արտացոլանքն է, եթե  դու  տեսնում ես  մութ կողմերը, ուրեմն  դու  ինքդ ես  այն  կրում քո մեջ:
Ես  ապրում եմ  աշխարհի  լուսավոր  կողմում,   ու  չեմ  ցանկանա  երբեք  տեսնել  այն  սանդուղքըորով  կանցնեմ  մութ  աշխարհ: Այդ  աշխարհների  անցումը    վտանգավոր էՄի աշխարհից  մյուս  աշխարհ  անցնելիս  թողնելու ես  քո  ամեն  ինչը  մյուս  աշխարհում՝  ընկերներդհարազատներդքեզ, քո  բնավորությունըմյուս  աշխարհում այլ ես  լինելու: Իսկ   ինձ  հաճելի է  ապրել  այս  աշխարհում  իմ  համար թանկ  մարդկանց  կողքին: Ես  գտել եմ  իմ  երջանկությունը  այս  աշխարհումես  գտել եմ  այս  աշխարհում  այն  ինչը  չէի  գտնի  մութ  աշխարհում:



2.  «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:
Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է  անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:

Եթե  այս  հարցին  պատասխանենք  Գյուլնազ  տատի  հեքիաթները  ընթերցելուց  հետոուրեմն  սերտ  հարաբերությունը  խախտվել է  այն  ժամանակ, երբ  երկինքը  վերև է  բարձրացելԴրա  պատճառը  երեխաներն էին, որ  անընդհատ  խանգառում էին  ԱստծունԱյդ  դեպքում  ուղղակի  պետք է  Աստծու քունը  չխանգառեն  ու անընդհատ  գնդակը  երկինք  չնետեն:



Կարդա Աղայանի «Երկու խոշոր չարիք»  հոդվածը  (1898 թ.) և պատասխանիր հետևյալ հարցերին:
1.        Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:
Երկու  խոշոր  չարիքները  ժամանակակից  սերնդի  մտավոր հոգնածությունն ու  ներվոտությունն է:
2.        Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:
Ըստ  գերմանացի  պրոֆեսորի  նորվոտությունն  առաջ է եկել  բազմաթիվ  նշանավոր  պատմական  դեպքերից, որոնք  ցնցեցին  մեր  դարում  նոր  սերնդի  մտքերը.  Ֆրանսիական  մեծ  հեղափոխությունը,  Նապոլեոնյան  պատերազմները, տեխնիկական  գիտությունների  հսկայական  զարգացումը  և  այլն:
Իսկ  մտավոր  հոգնածության  մասին  Բինեն  և Անրին  ասում են, որ  այդ  մեծ  չարիքի  պատճառը  ճամանակակից  դպրոցն ու  կրթական  սիստեմն է, և  ոչ թե  հինը  սխալ է  կիրառվում, այլ  պիտի  մշակվի  նոր  սիստեմ  ճիշտ  կրթություն  ապահովելու  համար:  Չէ  որ  բոլոր  ժամանակներում  բոլոր  մարդիկ՝  հարուստ թե  աղքատ, մեծ  թե  փոքր,  տղա  թե  աղջիկ  ձգտում են  կրթություն  ստանալու:
Բոլոր  երկրներում  ձգտում են  ուսում  ստանալ,բայց  ոչ ոք  ուշադրություն  չի  դարձնում  կրթության  որակի,  հատկության  վրա:  Ասում էր Ղազարոս Աղայանը. <<Դպորցը  պետք է  երեխային  պատրաստի  առաջիկա  կյանքի  համար, իսկ  հիմա  դպրոցի կանոնները  հակասում են  կյանքի  կանոններին>>:
Եվ  քանի  որ  հենց  դպրոցն է  հանդիսանում  այդ  չարիքների  աղբյուրը, նա էլ  պիտի  լինի  բժշկողը:
3.        Ինքը` Աղայանը, ի՞նչ զորեղ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:
Ղազարոս Աղայնի  զորեղ  դարմանը. <<Նոր  արմատական  դպրոցը  պետք է  լինի  սոցիալական  կյանքի  ավելի  արդար  ու  խելացի  կազմակերպություն>>:


Սովորողի նախագծային աշխատանքին ներկայացվող պահանջներ
  • ուսումնասիրություն (անհրաժեշտ նյութերի որոնում, ընտրություն)- Տես առաջադրանք 1-ը
  • տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում, ասված խոսքի հիմնավորում- Տես  առաջադրանք 2-ը
  • ստեղծական մտածողության առկայություն- Տես  առաջարդանք 4 և 5
  • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում-
  •  


  • կարդացած տեքստերի համադրում, դրանց տարբերությունների քննարկում, եզրակացություն-հետևություն անելու նախնական հմտություն- Տես  առաջադրանք   4,5, 6
  • օգտագործած գրականության, թարգմանության և այլ աղբյուրների ներկայացում (հղումներ)


Комментариев нет:

Отправить комментарий