суббота, 12 апреля 2014 г.

Առաջադրանք 6


Կարդա Աղայանի «Երկու խոշոր չարիք»  հոդվածը  (1898 թ.) և պատասխանիր հետևյալ հարցերին:
1.        Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:
Երկու  խոշոր  չարիքները  ժամանակակից  սերնդի  մտավոր հոգնածությունն ու  ներվոտությունն է:
2.        Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:
Ըստ  գերմանացի  պրոֆեսորի  նորվոտությունն  առաջ է եկել  բազմաթիվ  նշանավոր  պատմական  դեպքերից, որոնք  ցնցեցին  մեր  դարում  նոր  սերնդի  մտքերը.  Ֆրանսիական  մեծ  հեղափոխությունը,  Նապոլեոնյան  պատերազմները, տեխնիկական  գիտությունների  հսկայական  զարգացումը  և  այլն:
Իսկ  մտավոր  հոգնածության  մասին  Բինեն  և Անրին  ասում են, որ  այդ  մեծ  չարիքի  պատճառը  ճամանակակից  դպրոցն ու  կրթական  սիստեմն է, և  ոչ թե  հինը  սխալ է  կիրառվում, այլ  պիտի  մշակվի  նոր  սիստեմ  ճիշտ  կրթություն  ապահովելու  համար:  Չէ  որ  բոլոր  ժամանակներում  բոլոր  մարդիկ՝  հարուստ թե  աղքատ, մեծ  թե  փոքր,  տղա  թե  աղջիկ  ձգտում են  կրթություն  ստանալու:
Բոլոր  երկրներում  ձգտում են  ուսում  ստանալ,բայց  ոչ ոք  ուշադրություն  չի  դարձնում  կրթության  որակի,  հատկության  վրա:  Ասում էր Ղազարոս Աղայանը. <<Դպորցը  պետք է  երեխային  պատրաստի  առաջիկա  կյանքի  համար, իսկ  հիմա  դպրոցի կանոնները  հակասում են  կյանքի  կանոններին>>:
Եվ  քանի  որ  հենց  դպրոցն է  հանդիսանում  այդ  չարիքների  աղբյուրը, նա էլ  պիտի  լինի  բժշկողը:
3.        Ինքը` Աղայանը, ի՞նչ զորեղ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:
Ղազարոս Աղայնի  զորեղ  դարմանը. <<Նոր  արմատական  դպրոցը  պետք է  լինի  սոցիալական  կյանքի  ավելի  արդար  ու  խելացի  կազմակերպություն>>:


Комментариев нет:

Отправить комментарий